15 փետրվարի 2017 - 11:41 AMT
Ջերմաստիճանը փետրվարի 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով

Հանրապետության տարածքում փետրվարի 15-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ դադարներով, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-ին միայն Սյունիքում և Արցախում սպասվում է թույլ ձյուն, առանձին հատվածներում՝ նաև մառախուղ: Փետրվարի 18-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 17-18-ը կնվազի 8-10 աստիճանով: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ արագությամբ, հայտնում է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայությունը:

Երևան քաղաքում փետրվարի 15-ին ժամանակ առ ժամանակ դադարներով սպասվում է թույլ ձյուն, 16-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: Փետրվարի 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 17-ն անփոփոխ կմնա: Արարատյան դաշտում գիշերը կլինի -8-10, ցերեկը՝ -2-4, իսկ 17-ի լույս 18-ի գիշերը հանրապետության ամբ ողջ տարածքում օդի ջերմաստիճանը 8-10 աստիճանով կնվազի: