20 փետրվարի 2017 - 14:19 AMT
Գերմանացի և աբխազ դիտորդները դրական են գնահատում ԼՂՀ-ում սահմանադրական հանրաքվեի ընթացքը

Աբխազիայի չճանաչված Հանրապետության խորհրդարանի փոխխոսնակ Էմմա Գամիսոնիան արցախյան սահմանադրական հանրաքվեի շրջանակներում դիտորդական առաքելություն է իրականացնում Արցախի 3/8 ընտրատեղամասում:

Նա դրական է գնահատել հանրաքվեի ընթացքը և ողջունել հանրաքվեի անցկացումը, գրում է Panorama.am-ը:

Գամիսոնիայի խոսքով, Սահմանադրության նոր տարբերակը մարդու իրավունքների տեսանկյունից լուրջ ներդրում ունի, գրում է Aysor.am-ը:

1/8 ընտրատեղամասում դիտորդական առաքելություն իրականացնող գերմանացի դիտորդները ևս գոհ են հանրաքվեի ընթացքից և բարձր են գնահատել հանրաքվեի կազմակերպչական մակարդակը:

Փետրվարի 20-ին Արցախում սահմանադրական հանրաքվե է անցկացվում։ Առավոտյան ժամը 08։00-ից 12 ընտրատարածքում բացվել է 280 ընտրական տեղամաս: Սահմանադրական փոփոխությունները նախատեսում են անցում նախագահական կառավարմանը՝ խորհրդարանական համակարգից: