20 փետրվարի 2017 - 17:39 AMT
«Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը կրկին կհայտնվի եթերում 5-ամյա ընդմիջումից հետո

Հումորային «Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը 5-ամյա ընդմիջումից հետո կվերադառնա ռուսական հեռուստատեսության Առաջին ալիքի եթեր: Առաջին հաղորդումը կցուցադրվի 2017-ի մարտի 4-ին: Ինչպես նախկինում, հաղորդավարները կլինեն Գարիկ Մարտիրոսյանը, Իվան Ուրգանտը, Ալեքսանդր Ցեկալոն և Սերգեյ Սվետլակովը:

Հայտնի չէ, կփոխվի արդյոք հաղորդման ձևաչափն ու պարբերականությունը: Նախկինում այն եթեր էր հեռարձակվում շաբաթը մեկ:

2017-ի փետրվարի 10-ին «Վեչերնի Ուրգանտ» հաղորդման ժամանակ հաղորդավար Իվան Ուրգանտը և հաղորդման հյուր Գարիկ Մարտիրոսյանը «կատակով» քննարկեցին ծրագրի վերադարձը եթեր: Ինչպես ասվում է Առաջին ալիքի նկարագրության մեջ, «Մարտիրոսյանը հարցում է անցկացրել բոլոր հաղորդավարների շրջանում» բոլորը համաձայն են եղել վերսկսել համագործակցությունը:

«Պրոժեկտորպերիսհիլտոն» հաղորդումը հումորային հաղորդում է, որի շրջանակում Ուրգանտը, Սվետլակովը, Մարտիրոսյանն ու Ցեկալոն քննարկում էին վերջին նորությունները և կատակում դրանց վերաբերյալ և իրար հետ: Սովորաբար, հաղորդմանը մասնակցում էր նաև հյուրը՝ հայտնի անձնավորություններից որևէ մեկը, իսկ վերջում հաղորդավարները որևէ երգ էին կատարում:

2012-ից ի վեր հաղորդումն այլևս եթեր դուրսչիեկել, քանի որ Մարտիրոսյանն ու Սվետլակովը ՏՆՏ հեռուստաալիքի հետ պայմանագրով իրավունք չունեին աշխատելու այլ հեռուստաալիքներում: 2008-ից ի վեր ընդհանուր առմամբ հաղորդման 137 թողարկում է դուրս եկել եթեր: