Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամի՝ վերականգնումից հետո առաջին մենամարտը կանցկացվի ապրիլի 22-ին:
Նրա մրցակիցը կլինի Ռոբին Կրասնիքին, մենամարտը տեղի կունենա Էրֆուրտ քաղաքում, գրում է Boxingscene.com:
2016 թ. նոյեմբերի 12-ին Մոնտե Կառլոյում նախանշված էր Արթուր Աբրահամի և բրիտանացի Մարտին Մյուրեյի մենամարտը, սակայն այն չեղարկվել էր, քանի որ նախապատրաստական մարզումների ժամանակ Աբրահամը վնասել էր արմունկը:
Աբրահամն ու Մյուրեյը դրանից առաջ արդեն մեկ անգամ հանդիպել էին ռինգում 2015 թվականի նոյեմբերին, որում հաղթել էր հայ բռնցքամարտիկը: