Սոֆիայում շարունակվում է Ստրանջայի միջազգային մրցաշարը: Փետրվարի 22-ին ռինգ է մտել Հայաստանի 3 ներկայացուցիչ:
64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 2-րդ մենամարտում հաղթել է Ուկրաինայի ներկայացուցչին և դուրս եկել քառորդ եզրափակիչ:
69 կգ քաշային Վլադիմիր Մարգարյանը մեկնարկային մենամարտում առավելության է հասել ադրբեջանցու նկատամամբ և նույնպես ապահովել քառորդ եզրափակչի ուղեգիր, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Պարտություն է կրել միայն 49 կգ քաշային Գասպար Բաբախանյանը:
Փետրվարի 23-ին մրցաշարում կմեկնարկի 60 կգ քաշային Կարեն Տոնականյանը: Նա պայքարը կսկսի 1/8 եզրափակիչ փուլից: Փետրվարի 24-ին պայքարի մեջ կմտնի գերծանր քաշային Դավիթ Չալոյանը, իսկ նույն օրը Բաչկովը կանցկացնի իր 3-րդ մենամարտը: Վերջին 2 բռնցքամարտիկը կպայքարեն կիսաեզրափակիչ դուրս գալու համար:
Ստրանջայի մրցաշարի առաջին ռաունդում ՀՀ միայն մեկ բռնցքամարտիկ է հաղթել. 64 կգ քաշային Հովհաննես Բաչկովը 3-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել մրցակցին:
75 կգ քաշային Արման Դարչինյանը պարտվել է անգլիացի մարզիկին, իսկ 81 կգ քաշային Արսեն Հայրապետյանը, 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանն ու 56 կգ քաշային Վահե Բադալյանին պարտվել են Ուկրաինայի ներկայացուցիչներին, հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:
Բադալյանն առաջին ռաունդում առավելության է հասել մրցակցի նկատմամբ, իսկ երկրորդ ռաունդում վնասվածք է ստացել: Բժիշկներին չի հաջողվել դադարեցնել քթի արյունահոսությունը, ինչի պատճառով մենամարտը դադարեցվել է:
Սոֆիայի Ստրանջայի մրցաշար ՀՀ-ից 9 բռնցքամարտիկ էր մեկնել: