ՖԻԴԵ-ի «Գրան Պրի» մրցաշարի Շարժայի փուլում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները։ Գրոսմայստեր Լևոն Արոնյանը խաղում էր մրցաշարի միանձնյա առաջատար Մաքսիմ Վաշիե-Լագրավեի հետ։ Նրանց պարտիան ավարտվել է ոչ ոքի արդյունքով։
Տուրում հաղթանակ են տարել Ալեքսանդր Գրիշչուկը՝ Պավել Էլյանովի նկատմամբ, Մայքլ Ադամսը՝ Լյուդվիգ Համմերի և Դմիտրի Ժակովենկոն Ալեքսանդր Ռիազանցևի նկատմամբ, գրում է Chess.am-ը։
5 տուրից հետո Շահրիար Մամեդյարովն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավեն 3․5 միավորով կիսում են 1-2-րդ հորիզոնականները, Նակամուրան, Ժակովենկոն, Գրիշչուկն ու Ադամսը 3 միավորով՝ 3-6-րդ։ Լևոն Արոնյանը 2․5 միավորով և լրացուցիչ ցուցանիշներով 7-րդն է։
Փետրվարի 23-ը ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ի մասնակիցների համար հանգստյան օր է։ Փետրվարի 24-ին, 6-րդ տուրում Լևոն Արոնյանը կհանդիպի Ֆրանցիսկո Վալլեյոյի հետ, ով ևս ունի 2․5 միավոր։ Խաղերին ուղիղ միացմամբ կարող եք հետևել այստեղ: