Փետրվարի 15-ից 23-ը «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցում անցկացվել է 4-րդ կարգի որակավորման մրցաշար: Մասնակցում էր 26 շախմատիստ, որոնք ներկայացնում էին Երևանի տարբեր կրթօջախներ:
Մրցաշարն անցկացվել է 8 խաղափուլով, շվեյցարական մրցակարգով:
Մրցաշարին մասնակցում էր «ՆԱՐՎԱ» շախմատի դպրոցի 4-ամյա աշակերտ Սամվել Մելքոնյանը. նա վաստակել է 5 միավոր և արժանացել հատուկ մրցանակի:
Համաձայն ՀՀ շախմատային ֆեդերացիայի կանոնակարգի` 8 հնարավորից 6 միավոր վաստակած շախմատիստներին շնորհվել է 4-րդ մարզական կարգի համար անհրաժեշտ 2 նորմայից 1-ը, 6,5 միավոր վաստակածներին` 4-րդ մարզական կարգ:
Մրցաշարի վերջնական արդյունքների համաձայն՝ Տաթևիկ Ֆրանգուլյանը 8 հնարավորից վաստակել է նույնքան միավոր և զբաղեցրել 1-ին հորիզոնականը՝ միաժամանակ լրացնելով 4-րդ մարզական կարգ, իսկ Ալեն Գասպարյանը և Տիգրան Բադալյանը վաստակել են 6 միավոր և զբաղեցրել համապատասխանաբար 2-րդ և 3-րդ հորիզոնականները: Վերջիններիս շնորհվել է 4-րդ մարզական կարգի նորմա:
Հաղթողները պարգևատրվել են դիպլոմներով և մեդալներով: