25 փետրվարի 2017 - 14:42 AMT
ՀՅԴ ներկայացուցիչները հանդիպել են Պաղեստինի նախագահին. «Երկու ժողովուրդների պայքարը նման է»

ՀՅԴ Բյուրոյի անդամ Բենիամին Պչաքճյանը և ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին հանդիպել են Պաղեստինի նախագահ Մահմուտ Աբասի հետ` ընդառաջելով նախագահի հրավերին:

Հանդիպմանը ներկա էին նաև Անասին ընկերակցող պատվիրակության անդամները:

Հանդիպմանը նախագահ Աբասն անդրադարձել է հայ և պաղեստինցի ժողովուրդների պայքարի նմանությանը, ինչպես նաև պաղեստինյան դատի նկատմամբ հայ ժողովրդի ու հատկապես ՀՅ Դաշնակցության ցուցաբերած զորակցությանը, տեղեկացնում է ՀՅԴ պաշտոնական կայքը:

Հանդիպման ավարտին Բագրատունին շեշտել է, որ ՀՅ Դաշնակցության համար բռնագրավողին դիմադրելը սրբազան դատ է, և թե պաղեստինցի և թե հայ ժողովուրդներն ունեն իրավազրկվածի նույն վիճակն ու պայքարելու նույն հաստատակամությունը: