26 փետրվարի 2017 - 19:38 AMT
ՄԽ-ն կոչ է անում հետ քաշել տեխնիկան շփման գծից և թույլ տալ վերցնել ադրբեջանցի դիվերսանտների մարմինները

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է արել թույլ տալ հավաքել ղարաբաղաադրբեջանական զորքերի շփման գոտու չեզոք հատվածից փետրվարի լույս 25-ի առավոտյան կասեցված դիվերսիայի արդյունքում զոհված ադրբեջանցիների մարմինները:

Այդ մասին է ասվում Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդի (ԱՄՆ)` ղարաբաղաադրբեջանական շփման գծում լարվածության աճի վերաբերյալ տարածած հայտարարությունում:

Բացի այդ, համանախագահները կոչ են անում կողմերին մշտական տեղակայման վայրեր բերել սահմանին մոտեցրած ծանր զինտեխնիկան և հիշեցնում ուժի կիրառումից հրաժարվելու պարտավորության մասին:

Փետրվարի 25-ին՝ ժամը 03:00-ին և 04:00-ին, հակառակորդը համապատասխանաբար շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով, հատուկ տեխնիկայի կիրառմամբ անցնելով հարձակողական գործողությունների և կատարյալ ձախողում ունենալով, սովորության համաձայն անհաջող կերպով փորձել է իր արարքները վերագրել արցախյան կողմին:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, նաև շնորհիվ տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական ստորաբաժանումների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով հետ շպրտել ելման դիրքեր: Բանակի առաջապահ ուժերի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը տվել է զոհեր և վիրավորներ: Մի քանի դիակ գտնվում է չեզոք գոտում: Հայկական կողմը զոհեր ու վիրավորներ չունի: