Ռուսաստանը հանդես է գալիս միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցության օգտին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Բոգդանովը:
«Մենք կողմ ենք, որ բանակցություններին մասնակցեն նաև այլ ներկայացուցիչներ...բավականին սուր է դրված քրդերի մասնակցության հարցը: Մենք կողմ ենք, որ քրդերի ներկայացուցիչները ներգրավված լինեն»,-հայտարարել է Բոգդանովը «Մերձավոր Արևելք. Երբ կգա վաղը» թեմայով խորհրդաժողովում, որի կազմակերպիչն էր «Վալդայ» բանավիճային ակումբը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Միջսիրիական բանակցությունները գրեթե մեկ տարվա ընդմիջումից հետո փետրվարի 23-ին կրկին վերսկսվեցին Ժնևում:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ հանրապետական սենատոր Ջոն Մաքքեյնը գաղտնի ուղևորություն է կատարել Սիրիայի հյուսիս՝ քննարկելով ամերիկացի զինվորականների և քրդերի ներկայացուցիչների հետ ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարն արագացնելու հնարավորությունը: