25 սեպտեմբերի 2007 - 19:40 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանին տվյալ պահին պետք չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը
Հայաստանին տվյալ պահին պետք չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, գտնում է Հայաստանի վարչապետ Սերժ Սարգսյանը: «Հանրապետության ղեկավարությունը խոսում է այն մասին, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը վաղաժամ կլինի, եւ ես եւս այդ կարծիքին եմ: Նման քայլի մենք կարող ենք դիմել մեկ օրից, կամ 10, կամ էլ մենք չենք դիմի այդ քայլին»,- ասել է Սարգսյանը Մոսկվայում տված մամլո ասուլիսի ժամանակ: Նա գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները «այսօրվա դրությամբ սպառված չեն»:

«Գտնում եմ, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը արմատական քայլ կլինի, որի հետեւանքները բարդ է պատկերացնել: Դժվարանում եմ ասել` ինչը մեզ կստիպեր այդպես վարվել»,- ասել է վարչապետը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: