1 մարտի 2017 - 18:36 AMT
ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչ. Միջազգային հանրությունը չի կասկածում, թե ով է խախտում հրադադարը

Աշխատանքներ են տարվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու և այլ մակարդակներով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները դատապարտելու ուղղությամբ: Այս մասին ասել է Եվրոպայի Խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում սահմանային գոտում իրավիճակի լարմանը:

«Մենք տարածել ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան հայտարարություն, աշխատանքներ ենք տանում, որպեսզի միջազգային հանրությունը նույնպես դատապարտի Ադրբեջանի գործողությունները: Միջազգային հանրությունը որևէ կասկած չունի, թե ով է խախտում հրադադարը, բայց գիտեք նաև, որ միջնորդական առաքելություն իրականացնող երկրների համար բարդ է դատապարտել մեկ կամ մյուս կողմին»,- ասել է Հովհաննիսյանը, մեջբերում է Արցախպրեսը: