1 մարտի 2017 - 18:57 AMT
Շարմազանով. Օրենքը չի արգելում Կարեն Կարապետյանին մասնակցել կուսակցության քարոզարշավին

ՀՀԿ քարոզարշավին ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված նախարարների հետ միասին կմասնակցի նաև ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է, որ թեև Կարապետյանը ընդգրկված չէ ցուցակում, դա չի խոչընդոտում նրան մասնակցել քարոզարշավին, մեջբերում է Aysor.am-ը։

«Եթե մենք գնայինք ընտրախախտումների ճանապարհով, ապա Կարեն Կարապետյանը կլիներ ցուցակում։ Նա չկա ցուցակում միայն այն պատճառով, որ կա ժամկետի հետ կապված սահմանափակում, բայց որևէ օրենք չի սահմանափակում կուսակցոթյան նախագահի առաջին տեղակալին մասնակցել կուսակցության քարոզարշավին, ուստի նա օրենքով սահմանված կարգով կմասնակցի ՀՀԿ քարոզարշավին այնպես, ինչպես կմասնակցեն Վիգեն Սարգսյանը, Արփինե Հովհաննիսյանը և մնացածները», - ընդգծել է ԱԺ փոխնախագահը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կարապետյանը, ով մինչև իր նշանակումը բնակվում էր Մոսկվայում, Սահմանադրության դրույթների համաձայն, չի կարող մասնակցել ԱԺ ընտրություններին։