1 մարտի 2017 - 19:15 AMT
Բակո Սահակյան. «Իսկանդերներն» անհրաժեշտ են տարածաշրջանում խաղաղության համար

Հայաստանում «Իսկանդերների» առկայությունը դրական դեր է խաղում տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի ապահովման համար:

Այս մասին է հայտարարել Արցախի նախագահ Բակո Սահակյանը gazeta.ru-ին տված հարցազրույցում:

«Պատճառը պաշտոնական Բաքվի ագրեսիվ ու դեստրուկտիվ քաղաքականությունն է, որի «շնորհիվ» ուժը, ցավոք սրտի, տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման միակ գործնական մեթոդն է», - շեշտել է նա:

Սեպտեմբերի 21-ին կայացած զորահանդեսի ժամանակ ՀՀ-ն ցուցադրել էր «Սմերչ» համակարգերը, ինչպես նաև «Բուկ» ՀՕՊ և «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռները, որոնց մատակարարումը, սակայն, 2015-ին կնքված ռուս-հայկական $200 մլն վարկով նախատեսված չէր:ՀՀ Զինված ուժերին մատակարարված «Իսկանդեր» հրթիռային համակարգը «Է»՝ արտահանման ենթակա մոդիֆիկացիան է, 300 կմ հեռահարությամբ:

Սահակյանը նաև նշել է բանակցություններին Ստեփանակերտի մասնակցությունը վերականգնելու անհրաժեշտությունն ու կարծիք հայտնել, որ հայ ու ադրբեջանցի ժողովուրդների միջը խաղաղությունն այլընտրանք չունի:

Կարդացեք նաև. Զեկույց. Հայաստանն ունի 4 «Իսկանդեր»