1 մարտի 2017 - 20:57 AMT
Նալբանդյան. Հնարավոր է՝ մեկ երկիր ճանաչի ԼՂ անկախությունը

Բացառված չէ, որ մինչև տարեվերջ մեկ երկիր կճանաչի Արցախի անկախությունը:

Այդ մասին է հայտարարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո, հայտնում է «Արցախպրեսը»:

Նախարարը չի մանրամասնել, թե որ երկրի մասին է խոսքը և չի նշել կոնկրետ ժամկետներ:

Թեև Նալբանդյանը չի նշել, որ երկիրն է քննարկում Արցախի ճանաչման հեռանկարը, հիշեցնենք Ուրուգվայի ու ԼՂՀ միջև բարձր մակարդակի շփումների մասին: Ստեփանակերտի ու Մոնտեվդեոյի միջև պաշտոնական պատվիրակությունների ակտիվ փոխայցելություններ են ընթանում, իսկ 2015 թվականին Ուրուգվայի արտգործնախարար Լուիս Ալմագրոն կարևորել էր ղարաբաղյան խնդրի հրատապ կարգավորումը՝ «հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը՝ որպես անկախ պետություն՝ 1918-ի մայիս-1920-ի դեկտեմբեր ժամանակահատվածի սահմաններով»: