2 մարտի 2017 - 18:51 AMT
Իրաքյան Քրդստանում Հայաստանի հյուպատոսություն կբացվի

Գործադիրը հավանություն է տվել «Իրաքի Հանրապետության Էրբիլ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:

Որոշման հիմնավորմամբ՝ հյուպատոսության ստեղծումը կնպաստի երկկողմ արդյունավետ համագործակցության զարգացմանը:

Հայաստանի Հանրապետության և Իրաքի Հանրապետության միջև հարաբերություններում էական առաջընթաց է արձանագրվել վերջին 5-6 տարվա ընթացքում, մասնավորապես՝ Երևանում վերաբացվել է Իրաքի Հանրապետության դեսպանությունը, գումարվել են տնտեսական համագործակցության հարցերով հայ-իրաքյան համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստեր, գործարար համաժողովներ, բացի այդ, տարեցտարի ավելանում է երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը, զբոսաշրջային ժամանակահատվածում գործում են ուղիղ ավիաչվերթներ Բաղդադ-Էրբիլ-Երևան ուղղություններով: