3 մարտի 2017 - 12:05 AMT
Գեղարդ Մուսասին` հեղինակավոր World MMA Awards 2017-ի մրցանակակիր

Խառն մարտարվեստների պրոֆեսիոնալ հայազգի անվանի մարտիկ Գեղարդ Մուսասին դարձել է հեղինակավոր World MMA Awards 2017-ի մրցանակակիր` «Տարվա միջազգային լավագույն մարտիկ» անվանակարգում։

Մուսասին այդ անվանակարգում կիսել է հաղթանակը ММА ռուսաստանցի մարտիկ Հաբիբ Նուրմագոմեդովի հետ։

2016-ին Մուսասին չորս մենամարտ է անցկացրել և բոլորում էլ հաղթել է` դառնալով UFC-առաջին մարտիկը, ում հաջողվել է այսպիսի արդյունք ցույց տալ, MMA Fighting-ին հղումով գրում է Նովոստի Արմենիան։

Գեղարդ Մուսասին (Մովսեսյան) հանդես է գալիս «Ջուրոջին Լեյդեն» հոլանդական ակումբում։ Ծնվել է 1985 թվականի օգոստոսի 1–ին իրանահայ ընտանիքում։ 1989-ին ընտանիքը տեղափոխվել է Նիդեռլանդներ։