27 սեպտեմբերի 2007 - 16:21 AMT
Գաբալայի ՌԼԿ-ի օգտագործման հարցը կքննարկվի հոկտեմբերի 12-ին Մոսկվայում
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի պաշտպանության եւ արտգործնախարարները կքննարկեն Գաբալայի ՌԼԿ-ի համատեղ օգտագործման հնարավորությունը հոկտեմբերի 12-ին Մոսկվայում կայանալիք հանդիպմանը: Այդ մասին Բաքվում տեղի ունեցած ճեպազրույցում հաղորդել է Արբեջանում ՌԴ դեսպան Վասիլի Իստրատովը: Նրա խոսքերով, Գաբալայի ՌԼԿ-ի հարցը կքննարկվի հակահրթիռային պաշտպանության խնդրի շուրջ Մոսկվայի եւ Վաշինգտոնի միջեւ տարաձայնությունների քննարկման համատեքստում: «Գաբալայի ՌԼԿ-ի հարցը միակ քննարկման թեման չի լինի հանդիպման ժամանակ, սակայն այն եւս կքննարկվի»,-հայտարարել է ռուս դիվանագետը, հաղորդում է «Նովոստի-Ազերբայջանը»:

Նշենք, որ ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի փորձագետների առաջին հանդիպումը Գաբալայի ՌԼԿ-ի վերաբերյալ տեղի է ունեցել սեպտեմբերի 18-ին Բաքվում: