29 սեպտեմբերի 2007 - 15:44 AMT
Կոսովոյի հարցով կոնտակտային խումբը Նյու-Յորքում քննարկել է տարածաշրջանի ապագա կարգավիճակի որոշման հետագա քայլերը
Սեպտեմբերի 27-ին Նյու-Յորքում ՄԱԿ-ի կենտրոնական գրասենյակում կայացել է Կոսովոյի հարցով նախարարական նիստ: Դրա կազմում են Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանի Դաշնությունը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Նիստին մասնակցել է գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:

Խումբը քննարկել է տարածաշրջանի ապագան որոշելու հնարավոր հետագա քայլերը եւ կոչ է արել Բելգրադին եւ Պրիշտինային սերտորեն համագործակցել բանակցությունների շրջանակներում: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործոց գլխավոր նախարար Դեւիդ Միլիբանդը: Նա ընդգծել է, որ հանդիպումը շատ կառուցողական էր եւ դրա բոլոր մասնակիցները հաստատել են իրենց հակվածությունը խնդրի կարգավորման նկատմամբ:

«Հանդիպման մասնակիցները նշել են աշխատանքի դրական արդյունքները, որը կատարել է Ռուսաստանի, Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից ներկայացված միջնորդների «եռյակը» Կոսովոյի ապագա կարգավիճակի մասին Բելգրադի եւ Պրիշտինայի ներկայացուցիչների ուղղակի երկխոսությունն սկսելու նպատակով` ծրագրված սեպտեմբերի 28-ին»,- ասվում է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական հաղորդագրության մեջ: Դրանում ընդգծվում է, որ հանդիպմանը հաստատվել է, որ «տվյալ սուր հարցի կարգավորման առավել օպտիմալ տարբերակ կարող է դառնալ Բելգրադի եւ Պրիշտինայի կողմից պայմանավորվածության հաստատումը, որը հետագայում կարող էր հավանություն ստանալ ՄԱԿ-ի ԱԽ կողմից», հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը:

1999 թվականից Կոսովոն գտնվում է Կոսովոյում ժամանակավոր աշխատակազմի գործերով ՄԱԿ-ի Առաքելության ժամանակավոր ղեկավարության ներքո: Ընդ որում, տարածաշրջանը մնում է Սերբիայի մաս: Դրա վերջնական կարգավիճակի որոշման իրավունքը պատկանում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: