8 մարտի 2017 - 12:38 AMT
Զարուհի Փոստանջյանը նոր քաղաքական հարթակ է ձևավորում

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության նախկին անդամ, պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարել է նոր քաղաքական հարթակ ստեղծելու ծրագրի մասին:

«Մի խումբ քաղաքացիների հետ նախաձեռնում ենք նոր պլատֆորմ, որը միտված կլինի ողջ հայության համախմբմանը ու նրա քաղաքական իրավունքների իրագործմանը», - ասել է նա մամուլի ասուլիսի ընթացքում:

Մարսի 15-ին տեղի կունենա նորաստեղծ կառույցի առաջին համագումարը, որի ժամանակ կհայտարարվի կոնկրետ ծրագրի և հարթակի անվանման մասին:

Պատգամավորը մանրամասնել է, որ հարթակի ծրագրի համաձայն, մասնավորապես, պիտի ընտրության իրավունք ստանան Սփյուռքում բնակվող հայերը:

Զարուհի Փոստանջյանը դեմ էր «Ժառանգություն» կուսակցության համագործակցությանը Վարդան Օսկանյանի «Համախմբման» ու Սեյրան Օհանյանի «Երրորդ Հանրապետության» հետ (երեք ուժերը գնում են ընտրությունների «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքով): ԱԺ վերջին քառօրյայում նա հայտարարել էր «Ժառանգություն» խմբակցությունից դուրս գալու մասին: