11 մարտի 2017 - 13:23 AMT
Վիգեն Սարգսյան. ՌԴ-ն ի դեմս Հայաստանի կարող է ՆԱՏՕ-ի հետ երկխոսության վստահելի կապուղի ունենալ

Նույնիսկ եթե ՌԴ ու ՆԱՏՕ հարաբերություններն ապագայում վատթարանան մինչև սև-սպիտակ աշխարհընկալման մակարդակի, ՌԴ-ի համար օգտակար կլինի երկխոսության համար դաշինքի հետ հասկանալի, թափանցիկ ու կանխատեսելի կապուղի ունենալ՝ ի դեմս Հայաստանի:

Այդ մասին է հայտարարել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը Երևանում ռուսաստանյան «Վալդայ» երկխոսության միջազգային ակումբի արտագնա նիստի ընթացքում, պատասխանելով Հայաստանի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ հարցին:

Նախարարը նշել է, որ ՀՀ-ն ակտիվորեն է համագործակցում ՆԱՏՕ-ի հետ մի շարք ոլորտներում, այդ թվում՝ Կոսովոյում ու Աֆղանստանում խաղաղապահ առաքելություններ իրականացնելով:

ՀՀ-ն հանդիսանում է Հավաքական անվտանգության պայմանագիր կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ՝ ՌԴ, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղզստանի ու Տաջիկստանի հետ մեկտեղ: Միաժամանակ ՀՀ-ն զարգացնում է հարաբերությունները հյուսիսատլանտյան դաշինքի հետ՝ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում: