Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանը (Վախթանգ) հաղթանակ է տարել թաիլանդցի Մանոթ Կոմպուտի նկատմամբ։
Առաջին ռաունդի առաջին իսկ րոպեին 41-ամյա Դարչինյանը նոկաուտի է ենթարկել մրցակցին։
Մենամարտը տեղի է ունեցել Ավստրալիայում։ Սա Դարչինյանի 43-րդ հաղթանակն է պրոֆեսիոնալ ռինգում։
Վախթանգ Դարչինյանը ծնվել է 1976-ի հունվարի 7-ին Վանաձորում, առավել հայտնի է որպես Վիկ Դարչինյան, հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, նախկին WBA, WBC և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն։ Եղել է նաև IBF վարկածով գերթեթևքաշային չեմպիոն, ինչպես նաև նվաճել է 4 IBO տիտղոս։ Դարչինյանը ձախլիկ բռնցքամարիկ է։