Նորագավիթի սուսերամարտի մասնագիտացված մարզադպրոցում մեկնարկել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:
Առաջնությանը մասնակցում են ավելի քան 100 սուսերամարտիկ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:
Մրցումային առաջին օրը մարզիկները հանդես են եկել ճկասուսեր մրցաձևում: Սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը նշել է, առաջին տեղն զբաղեցրել է Մայքլ Հովհաննիսյանը, երկրորդը` Հենրիխ Բալիկյանը, երրորդը` Արմեն Դալլաքյանն ու Խաչատուր Հարությունյանը:
Մարտի 15-ին պատանիներն ու աղջիկները հանդես կգան խոցասուսեր զենքաձևում, իսկ մարտի 15-ին չեմպիոնի անունը պարզ կլինի ճկասուսերում: