14 մարտի 2017 - 15:33 AMT
Վիգեն Էսկիջյանը՝ Հայաստանի Մ20 տարեկանների բասկետբոլի հավաքականի գլխավոր մարզիչ

Տղամարդկանց Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վիգեն Էսկիջյանը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ բասկետբոլի ֆեդերացիան:

Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972-ի հուլիսի 12-ին Լիբանանում:

Աշխատել է Լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում «Անդրանիկ», «Սաժես», «Հոմենթմեն» «Գազիր» և այլն:

Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը մասնակցելու է 2017 թվականի Եվրոպայի առաջնության B Դիվիզիոնին: Հուլիսին կայանալիք առաջնությունում Հայաստանի հավաքականը ընդգրկված է Ա խմբում, որտեղ նրա մրցակիցներն են՝ Մալթան, Բելգիան, Ֆինլանդիան, Լեհաստանը և Բելառուսը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել խորվաթ փորձառու մասնագետ Նիկշա Բավցևիչը: