4 հոկտեմբերի 2007 - 17:09 AMT
Ուկրաինան վախենում է Կոսովոյի անկախությունից
Ելույթ ունենալով Գլխավոր վեհաժողովի 62-րդ նիստի համաքաղաքական քննարկմանը` Ուկրաինայի արտգործնախարարի տեղակալ Վլադիմիր Խանդոգիյը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել է ՎՈՒԱՄ անդամների տարածքում ձգձվող հակամարտությունների խնդրին:

«Այդ հակամարտությունները հանգեցնում են անկայունության եւ անվտանգության բացակայության եւ սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանային խաղաղության համար: Կասկած չկա, որ այդ հակամարտություններն ոչ միայն սպառնում են տարածաշրջանի պետությունների իքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, այլեւ խոչընդոտում են դրանց սոցիալական եւ տնտեսական զարգացմանը»,- հայտարարել է Խանդոգիյը:

Նրա կարծիքով, շուտափույթ որոշումը Կոսովոյի հարցով կհանգեցնի տարածաշրջանում իրադրության ապակայունացմանը: Նա վախենում է, որ Կոսովոյին սցենարը կարող է օգտագործվել անջատողականների կողմից տարածաշրջանի այլ հատվածներում:

Ուկրաինայի ներկայացուցիչը անհանգստություն է արտահայտել, որ ձգձգվող հակամարտությունների կարգավորմանն ուղղված բազմաթիվ միջազգային ջանքերը որեւէ արդյունք չեն տվել: Նա կոչ է արել միջազգային հանրությանը գործնական քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ` միավորելով ՄԱԿ-ի եւ տարածաշրջանային կազմակերպությունների ջանքերը, օգտագործելով համեմատական առավելությունները խաղաղապահ գործնեությունում, հաղորդում է ՄԱԿ-ի մամլո ծառայությունը: