Գերմանիայի կառավարությունը կարող է արգելել թուրք քաղաքական գործիչների մուտքը երկիր: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի դաշնային կանցլերի գերատեսչության ղեկավար, հատուկ հանձնարարությունների նախարար Պետեր Ալթմայերը, հայտնում է ՏԱՍՍ-ը գերմանական աղբյուրների վրա հղումով:
Ըստ նախարարի, Գերմանիայի իշխանություններն ունեն բոլոր իրավական լծակները մերժելու համար մուտքը երկիր օտարերկրյա պետությունների կառավարությունների անդամների համար:
«Այն, որ նախարարների կաբինետը մինչ օրս չի սպառել միջազգային իրավական հնարավորությունները, անվճար տոմս չէ ապագայհի համար: Մուտքի արգելքը վերջին միջոցն էր: Մենք մեզ իրավունք ենք վերապահում օգտվել դրանից»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԳԴՀ տեղական իշխանությունները մատդիր են արգելել թուրք քաղաքական գործիչների միջոցառումները:
Գերմանիայի և Թուրքիայի միջև հարաբերություններում լարվածության հերթական աճը տեղի ունեցավ, երբ Գերմանիայում չեղարկեցին թուրք նախարարների մասնակցությունը թուրքական համայնքի միջոցառումներին: Անկարան այդ արգելքը մի քանի անգամ համեմատեց նացիզմի հետ: