15 մարտի 2017 - 16:42 AMT
Երևանը հրավիրել է Բաքվին որպես դիտորդ ներկա լինել Աժ ընտրություններին

Հայաստանը հրավիրել է Ադրբեջանին դիտորդական առաքելություն իրականացնել ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:

Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը համապատասխան նամակ էր ուղարկել ԱՊՀ անդամ բոլոր երկրներին, այդ թվում Ադրբեջանին: Այդ մասին լրագրողներին է հայտնել ԱՊՀ գործկոմի ղեկավարի առաջին տեղակալ Վիկտոր Գումինսկին:

Ադրբեջանը չի արձագանքել հրավերին, գրում է Rusarminfo-ն:

Ըստ Գումինսկու, հրավերն ընդունել է 76 դիտորդ Ռուսաստանից, Թուրքմենստանից, Ղազախստանից, Ուկրաինայից և Բելառուսից:

Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցում է4 կուսակցություն և 5 դաշինք՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Ծառուկյան» դաշինքը, ԵԼՔ դաշինքը, Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան դաշինքը, Հայ հեղափոխական դաշնակցությունը, «Հայկական վերածնունդը», ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, Կոմունիստական կուսակցությունը, «Ազատ դեմոկրատներ» և «Ազատություն» կուսակցությունների դաշինքը: