16 մարտի 2017 - 10:06 AMT
ՀՀ 4 առաջատար շախմատիստուհիները պատրաստվում են անհատական ԵԱ-ին

Ապրիլի 11-ին Ռիգայում կմեկնարկի շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը:

Մրցաշարում Հայաստանը կներկայացնի ազգային հավաքականի 4 շախմատիստ` գրոսմայստեր Էլինա Դանիելյանը, միջազգային վարպետներ Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանը, կանանց միջազգային վարպետ Մարիա Գևորգյանը:

Կանանց ազգային հավաքականի մարզիչ Արթուր Չիբուխչյանն ասել է, որ այս պահին թիմն ինտենսիվ մարզվում է Երևանում, իսկ ապրիլի 1-8-ը հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Եվրոպայի առաջնության արդյունքներով 14 լավագույն շախմատիստները կստանան կանանց աշխարհի առաջնության ուղեգրեր: