16 մարտի 2017 - 10:47 AMT
Սուսերամարտի Մ20 տարեկանների ՀՀ առաջնությունն ավարտվել է. Թրասուսերի և ճկասուսերի չեմպիոնները հայտնի են

Ավարտվել է սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնությունը:

Մրցումային վերջին օրը տղաները հանդես են եկել թրասուսեր, իսկ աղջիկները` ճկասուսեր զենքաձեւերում:

Աղջիկների պայքարում չեմպիոն է դարձել Արփինե Աթոյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Անահիտ Ալոյանը, երրորդը` Սոնա Բարսամյանն ու Սեդա Գեւորգյանը:

Տղաների մրցույթում հաղթել է Լեւոն Քերոբյանը, երկրորդ տեղում Էդուարդ Բաղյանն էր, երրորդում` Արմեն Ղալաչյանն ու Վահան Նազարեթյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Մ 20 առաջնությանը մասնակցում էին ավելի քան 100 սուսերամարտիկ Երևանից, Գյումրիից, Վանաձորից և Բյուրեղավանից:

Սուսերամարտի մեծահասակների Հայաստանի առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի մայիսին: Ապրիլի 21-26-ը Մինսկում կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Էդուարդ Հովակիմյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Էմմա Պողոսովան: