18 մարտի 2017 - 17:09 AMT
Էրդողանը՝ ԵՄ թուրքերին. Հինգական երեխա ունեցեք, որ դառնանք Եվրոպայի ապագան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ԵՄ-ում բնակվող թուրքերին հինգական երեխա ունենալ:

Այս մասին է նա հայտարարել Քսքիշեխիր քաղաքում հանրահավաքի ժամանակ, հայտնում է Hurriyet-ը:

«Ունեցեք ոչ թե երեք, այլ հինգ երեխա: Տեղն, ուր դուք ապրում եք, այժմ ձեր հայրենիքն է: Բացեք բիզնեսներ, երեխաներին լավագույն դպրոցներ ուղարկեք, քշեք լավագույն մեքենաներ, ապրեք լավագույն տներում ու հինգական երեխա ունեցեք: Որովհետև դուք Եվրոպայի ապագան եք, ու դա այսօրվա անարդարությանը լավագույն պատասխանը կլինի», - նշել է նա:

ԵՄ-ում ամենախոշոր թուրքական համայնքը Գերմանիայում է, ուր ապրում է մոտ 3.5 մլն թուրք: