«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնել է թիմի ամառային ծրագրերի մասին: Խաղաշրջանից առաջ կայանալիք շրջագայության ժամանակ անգլիական ակումբը 5 հանդիպում կունենա ԱՄՆ-ում:
Երկշաբաթյա շրջագայությունը կներառի հանդիպումներ Լոս Անջելեսում, Սոլթ Լեյք Սիթիում, Սանտա Կլարայում և Վաշինգտոնում:
Դա նշանակում է, որ հայ ֆուտբոլասերները կկարողանան տեսնել Հենրիխ Մխիթարյանի և Յուրա Մովսիսյանի դիմակայությունը, որոնք իրար դեմ կխաղան ՄՅՈւ և «Ռեալ Սոլթ Լեյքի» կազմերում:
«Այցը Հյուսիսային Ամերիկա հնարավորություն կտա թիմին լավագույնս նախապատրաստվել նոր խաղաշրջանին՝ օգտագործելով առաջնակարգ մարզչական կենտրոններ և խաղալով մեծ մարզադաշտերում»,-ասել է անգլիական ակումբի գործադիր տնօրեն Էդ Վուդվորթը: