21 մարտի 2017 - 15:06 AMT
Մայիսին Հայկական կոնյակի փառատոն կանցկացվի

ՄայիսինՀայկական կոնյակի փառատոն կանցկացվի: Փառատոնը կազմակերպում են «Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը» ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի հետ համատեղ:

Փառատոնը կանցկացվի մայիսի 7-ին Ծաղկաձոր քաղաքում:

Փառատոնին մասնակցության համար հրավիրվում են հայաստանյան կոնյակ արտադրող բոլոր ձեռնարկությունները, որոնք հետաքրքրված և շահագրգռված են Հայկական կոնյակի միջազգային ճանաչելության բարձրացման, ավանդական և նոր շուկաներում Հայկական կոնյակի հանրայնացման հարցում, ասվում է փառատոնի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնի հաղորդագրության մեջ: