Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Բացի այդ ևս 40 մարդ վիրավոր է:
Զոհերի թվում է նաև հարձակում իրականացնողը, որին վնասազերծել են ոստիկանության աշխատակիցները: Սքոթլենդ Յարդի կարծիքով` հարձակում իրականացնողը միայնակ է գործել, հաղորդում է BBC-ն:
Զոհվել է նաև ոստիկանության մեկ աշխատակից, որին ահաբեկիչը դանակահարել էր:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ոստիկանությունը սկսել է մարդկանց տարհանել կառավարության շենքից, որի մոտակայքում կրակոցներ էին հնչել:
Վեստմինստերյան կամուրջի վրա մարտի 22-ին ժամը 14:40-ի սահմաններում մեքենայով հարձակում իրականցրած ահաբեկչին վնասազերծել էին ոստիկանության աշխատակիցները, որոնցից մեկին վերջինս հասցրել էր դանակահարել: Հայտնի է, որ վրաերթի ժամանակ երեք ֆրանսիացի ուսանող է վիրավորվել: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հարձակումից հետո հեռախոսազրույց է ունեցել բրիտանացի վարչապետ Թերեզա Մեյի հետ: