23 մարտի 2017 - 12:41 AMT
Հայ մարմնամարզիկներն աշխարհի գավաթի եզրափակչում են

Դոհայում մեկնարկել է մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության փուլը: Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գառնիկ Սարոյանը հայտնել է, որ եզրափակչում ՀՀ-ն մի քանի մասնակից ունի:

Նախնական մրցումներում, նժույգ թափեր վարժությունում Արթուր Դավթյանը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը և անցել եզրափակիչ:

Նույն վարժությունում Հարություն Մերդինյանը դուրս է մնացել հետագա պայքարից, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Արթուր Դավթյանը 7-րդ տեղով եզրափակիչ է անցել նաև ազատ վարժությունում:

Օղակների վրա Արթուր Թովմասյանն առաջինն էր, իսկ Վահագն Դավթյանը` երրորդը, նրանք ևս երզափակչում են:

Մարտի 23-ին Հայաստանից ելույթ կունենա միայն Արթուր Դավթյանը: Նա կմրցի հենացատկ, զուգափայտ և պտտաձող վարժություններում: