Ահաբեկչական «Իսլամական պետությունը» (ԻՊ) ստանձնել է Լոնդոնի ահաբեկչության պատասխանատվությունը: Այդ մասին հայտնում է Reuters-ը ԻՊ հետ կապված Amaq Agency ռեսուրսի վրա հղումով:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մարտի 22-ին իրականացված ահաբեկչության գործով ձերբակալվածների թիվը հասել է 8-ի:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին, այդ թվում 3 ոստիկանի:
Մարտի 22-ին ավտոմեքենան, որի ղեկին ահաբեկիչ էր նստած, վրաերթի է ենթարկել անցորդներին Լոնդոնի Վեսթմինսթերյան կամրջին: Այնուհետև վարորդը դանակով հարձակվել է քաղաքացիական հագուստով ոստիկանների վրա և փորձել է ներթափանցել խորհրդարան: Ահաբեկիչների ձեռքից 5 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ տուժել են, հարձակվողը սպանվել է:
Սքոթլենդ Յարդը որակել է կատարվածն ահաբեկչություն: Այն տեղի է ունեցել Բրյուսելում ահաբեկչական գործողություններից ուղիղ մեկ տարի անց:2016-ին Բրյուսելում 2 պայթյուն որոտաց միջազգային օդանավակայանում և մեկը մետրոյի կայարաններից մեկում՝ 32 մարդ զոհվեց, 320-ը ՝ վիրավորվեց: