24 մարտի 2017 - 14:33 AMT
Հետազոտություն. Պատահական սխալները ԴՆԹ տրոհման ժամանակ կարող են քաղցկեղի պատճառ դառնալ

Ջոնս Հոփկինսի համալսարանի բժիշկները պարզել են, որ քաղցկեղի հանգեցնող մուտացիաների մեծ մասն առաջանում է ոչ թե վատ բնապահպանական վիճակի և գենետիկ հակվածության, այլ ԴՆԹ տրոհման ժամանակ պատահական սխալների պատճառով: Հետազոտությունը հրապարակվել է Science ամսագրում:

Բժիշկներն իրենց հետազոտության մեջ վերլուծել են քաղցկեղով հիվանդ մարդկանց (քաղցկեղի 32 տեսակ) 6 մայրցամաքի 69 երկրից: Պարզվել է, որ մուտացիաները, որոնք առաջանում են առողջ բջջիների ԴՆԹ ռեպլիկացիայի ժամանակ, որը մի գործընթաց է, որ կատարվում է մարդու կյանքի ամբողջ ընթացքում, կազմում են քաղցկեղ առաջացնող մուտացիաների գրեթե 2/3-ը, գրում է Indicator.ru-ն:

Բոլորին լավ հայտնի է, որ պետք չէ ծխել, չբարձրացնելու համար քաղցկեղի առաջացման ռիսկը: Սակայն, ըստ գիտնականների, քչերը գիտեն, որ ամեն անգամ, երբ տեղի է ունենում ԴՆԹ ռեպլիկացիա, բազմաթիվ գենետիկ սխալներ են առաջանում: Թեև օրգանիզմն ունի այդ սխալներն ուղղելու համակարգ, այն միշտ չէ, որ իդեալական է աշխատում: Հենց այդ սխալներն էլ քաղցկեղ առաջացնող մուտացիաների հզոր աղբյուր են:

Ստացված արդյունքների համաձայն, հարկավոր է ավելի շատ գիտական հետազոտություններ անցկացնել, որոնք ուղղված են քաղցկեղի վաղ ախտորոշման և վաղ միջամտության մեթոդներին, քանի որ զուտ պատահական սխալների պատճառով մուտացիաների առաջացրած քաղցկեղի բուժման համար այդպիսի մոտեցումը կարող է հաջողության միակ շանսը լինել:

Բժիշկները կարծում են, որ բնական գենետիկ սխալների գործոնն այդ հարցում թերագնահատվել է: Սակայն, դա չի նշանակում, որ կարելի է չհետևել առողջությանը և կենսակերպին: