11 հոկտեմբերի 2007 - 20:57 AMT
Թուրքիայի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում ռազմական գործողության չորս տարբերակ է մշակել
Թուրքիայի գլխավոր շտաբը Հյուսիսային Իրաքում սահմանամերձ հակաահաբեկչական գործողություն անցկացնելու չորս տարբերակ է մշակել: Այդ առաջարկությունները փոխանցվել են երկրի կառավարության քննարկմանը:

Առաջին տարբերակի համաձայն զորքերը կմտնեն Իրաքի տարածք 5-10 կմ խորությամբ եւ ժամանակավորապես կշրջափակեն սահմանամերձ գոտին:

Երկրորդ տարբերակը նախատեսում է կետային վերգետնյա գործողություններ ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ` ահաբեկիչների կայանների ոչնչացման նպատակով: Ողջ մնացած ահաբեկիչները տեղափոխվելու են Թուրքիա:

Դիտարկվում է նաեւ օդային զանգվածային հարձակում Իրաքի հյուսիսում` Կանդիլ լեռան ուղղությամբ:

Չորրորդ տարբերակը խառը գործողության անցկացումն է: Ահաբեկիչների ոչնչացմամբ զբաղվելու են ցամաքային միավորումները ՌՕՈՒ եւ հրետանու աջակցությամբ: Այդ տարբերակը, ըստ դիտորդների, ամենանախընտրալին է, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: