24 մարտի 2017 - 19:00 AMT
Հայաստանում «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխություն կանցկացվի

Մարտի 25-ին՝ ժամը 19:00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կկայանա «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխությունը:

Մրցանակաբաշխությանը ներկայացված են 2016 թվականի ընթացքում նշանակալի ձեռքբերումներ արձանագրած անհատ-կատարողները, ստեղծագործողներն ու ստեղծագործական կոլեկտիվները:

Մրցանակաբաշխությունը կկայանա հետևյալ անվանակարգերում.

Դասական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն երաժիշտ-կատարող, լավագույն երաժշտախումբ:

Ժողովրդական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն երաժիշտ-կատարող, լավագույն երաժշտախումբ:

Մասսայական երաժշտության ժանր՝ լավագույն ալբոմ, լավագույն փոփ երաժշտախումբ, լավագույն ջազ երաժշտախումբ:

Լավագույն ռոք երաժշտախումբ՝ լավագույն երգիչ (ուհի), տարվա հիթ, տարվա լավագույն տեսահոլովակ, տարվա լավագույն համերգային ծրագիր:

Կտրվեն նաև հատուկ մրցանակներ` երաժշտարվեստի տարբեր ոլորտներում նշանակալի ավանդի և հաջողությունների համար: