28 մարտի 2017 - 16:23 AMT
Մեսսին կարող է որակազրկվել մրցավարին վիրավորելու համար

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) կարող է որակազրկել Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին, հայտնում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկատվություն հայտնվեց այն մասին, որ ֆուտբոլիստը աշխարհի առաջնության որակավորման փուլում Արգենտինայի և Չիլիի (1:0) միջև խաղի ժամանակ վիրավորել է մրցավարներից մեկին: Երբ այդ տվյալները հասել են ՖԻՖԱ, ֆեդերացիան պարզաբանումներ է պահանջել Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայից (AFA):

Ասոցիացիան, իր հերթին, հայտարարել է, որ հիմքեր չի տեսնում նման պնդման համար: ՖԻՖԱ-ն դիմել է բրազիլական մրցավարական բրիգադին, որն աշխատում էր այդ հանդիպմանը և խոստովանել է, որ Մեսսից վիրավորանք չի լսել:

Այնուամենայնիվ, ՖԻՖԱ-ն հիշեցրել է AFA-ին, որ կարող է որակազրկել ֆուտբոլիստին նույնիսկ, եթե մրցավարները չեն հաստատել, որ արգենտինացին անպարկեշտ է եղել: