29 մարտի 2017 - 23:28 AMT
«Կոնգրես-ՀԺԿ»-ն ցույց ու երթ անցկացրեց Երևանի կենտրոնում

Երևանի Ազատության հրապարակում Կոնգրես-ՀԺԿ դաշինքն անցկացրեց վերջին տարիների ընթացքում իր առաջին խոշոր հանրահավաքը:

Ակցիային ներկա էր մի քանի հազար մարդ: Ելույթներ ունեցան ՀԱԿ փոխնախահահներ Արամ Մանուկյանն ու Լևոն Զուրաբյանը, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը: Ելույթների մեխը դաշինքի հիմնական գաղափարն էր՝ տարածաշրջանում խաղաղության հաստատման անհրաժեշտությունը:

ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքին չմասնակցեց: Քարոզարշավի ընթացքում առաջին նախագահն առայժմ սահմանափակվել է 2 հարցազրույց տալով:

Ցույցից հետո դաշինքը երթ անցկացրեց մայրաքաղաքի փողոցներով:

Ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին է մասնակցելու 9 դաշինք ու կուսակցություն: