30 մարտի 2017 - 17:32 AMT
Մոսկվան ապրիլյան պատերազմի տարելիցի առիթով «ծավալուն գնահատական» է պատրաստում

ՌԴ ԱԳՆ-ն ծավալուն գնահատական կտա ղարաբաղյան կարգավորմանը ապրիլյան մարտերի տարելիցի կապակցությամբ: Այդ մասին մարտի 30-ին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Կներկայացվի ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ մեր ծավալուն դիրքորոշումը, կներկայացվի համալիր նյութ, որը կտեղադրվի կայքում և հետո՝ ճեպազրույցում, մեր գնահատականներով»,-ասել է Զախարովան:

Նա նշել է նաև, որ դեռ տեղեկություն չունի Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպման մասին: «Ես այդպիսի տեղեկատվությանը չեմ տիրապետում, տեղեկություն չունեմ մոտ ապագայում նման հանդիպման մասին»,-ասել է Զախարովան:

Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը հայտարարել էր, որ առաջիկայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները կարող են հանդիպել Մոսկվայում՝ քննարկելու ԼՂ հիմնախնդիրը: