30 մարտի 2017 - 19:00 AMT
Գեղասահորդ Սլավիկ Հայրապետյանը չի անցել ԱԱ եզրափակիչ

Հելսինկիում շարունակվում է գեղասահքի աշխարհի առաջնությունը: 36 մենասահորդի շարքում Հայաստանը ներկայացրել է Սլավիկ Հայրապետյանը:

Հայ գեղասահորդը կարճ ծրագրում հավաքել է 57.14 միավոր, ինչը չի բավարարել 24 լավագույնի հետ եզրափակչում մրցելու համար:

Մարտի 31-ին Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը հանդես կգա կարճ ծրագրում, հայտնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Նույն օրը կանանց մենասահքում ազատծրագրով սառույց կմտնի Անաստասիա Գալուստյանը:

Գալուստյանը կարճ ծրագրում վաստակել էր 55.20 միավոր և տեղ ապահովել եզրափակչում: