Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կին Խեն մարտի լույս 31-ի գիշերը ձերբակալվել է կաշառակերության համար: Մեղադրանքը կարող է ներկայացվել մինչև ապրիլի 17-ը:
Նման որոշումը կարող է կապված լինել ապրիլի 17-ին մեկնարկող ընտրարշավի վրա նրա ազդեցությունը նվազագույնի հասցնելու ձգտման հետ: Նոր նախագահի ընտրությունները կկայանան մայիսի 9-ին:
Մարտի լուսյ 31-ի գիշերը դատախազությունը ձերբակալել է Պակ Կին Խեին կաշառքի մասին լայնածավալ գործին մեղսակցության կասկածանքով: Գործով գլխավոր մեղադրյալը 2016-ի աշնանը ձերբակալված նախկին նախագահի մերձավոր ընկերուհին՝ Ցոյ Սուն Սիլը:
Մասնավորապես, Պակ Կին Խեին կասկածում են Samsung-ից խոշոր կաշառք ստանալու մեջ: Բացի այդ, նրան կասկածում են չարաշահումների և փակ տեղեկատվությունը երրորդ անձին փոխանցելու մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կոռուպցիոն սկանդալը Հարավային Կորեայում ի հայտ եկավ 2016-ի հոկտեմբերին, երբ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին այն մասին, որ խոշոր հարավկորեական կորպորացիաները սատարել են կառավարությանը Ցոյ Սուն Սիլի կողմից ստեղծած հիմնադրամից գումարներ ստանալու դիմաց: Պետական պաշտոններ չզբաղեցնելով՝ նա, ինչպես պնդում են, միջամտել է նախագահի աշխատակազմի աշխատանքին և շահույթ ստացել՝ օգտագործելով իր կապերը բարձր ատյաններում:
Բացի Պա Կին Խեից, ընդհանուր առմամբ գործով 30 անձ է անցնում՝ ներառյալ Samsung-ի ղեկավար Լի Չժի Յոնին: