31 մարտի 2017 - 13:55 AMT
Քննարկվել են ՏՏ ոլորտի բարեփոխումներին ուղղված Deloitte & Touche ընկերության առաջարկները

Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Deloitte & Touche (Դելոյթ Թուշ) ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է այդ բնագավառի միտումների և հայաստանյան շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ:

Ըստ այդմ, ներկայացվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ՀՀ-ում գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, սահմանափակումների վերացմանը միտված կոնկրետ առաջարկություններ:

Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններն ու քայլերը մանրամասն քննարկել և ներկայացնել եզրակացություն:

Deloitte Touche-ը միջազգային ընկերություն է, որը մատուցում է խորհրդատվական և (աուդիտ) որական ծառայություններ։ PricewaterhouseCoopers, Ernst & Young և KPMG հետ մեկտեղ մտնում է խորհրդատվակա «խոշոր քառյակի» մեջ։

Այժմ ԱՊՀ 11 երկրում ընկերությունն ունի 18 գրասենյակ՝ Երեւանում, Թիֆլիսում(Վրաստան), Բաքվում (Ադրբեջան), Կիեւում(Ուկրայինա), Մինսկում(Բելարուս), Տաշքենդում (Ուզբեկստան), Բիշքեկում (Ղրղզստան), Դուշանբե (Տաճկստան), Աշխաբադ (Թուրքմենստան), Ալմաթայում, Աստանայում, Աթառաու, Աքաթու(Խազախստան) Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Հարավային-Սախալինսկում, Ուֆայում և Եկատերինավանում (Ռուսաստան):