Քննարկվել են ՏՏ ոլորտի բարեփոխումներին ուղղված Deloitte & Touche ընկերության առաջարկները31 մարտի 2017 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում Deloitte & Touche (Դելոյթ Թուշ) ընկերության ներկայացուցիչները ներկայացրել են ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում բարեփոխումների իրականացման ուղղությամբ վերլուծության արդյունքները: Վերլուծությունն իրականացվել է այդ բնագավառի միտումների և հայաստանյան շուկայի առանձնահատկությունների վերաբերյալ: Ըստ այդմ, ներկայացվել են ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը, բարձրակարգ մասնագետների պատրաստմանը, համապատասխան ուսումնական գործընթացի կազմակերպմանը, ՀՀ-ում գործող ընկերությունների գործունեության ընդլայնմանը, ներդրումային ծրագրերի խթանմանը, սահմանափակումների վերացմանը միտված կոնկրետ առաջարկություններ: Վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է առաջարկություններն ու քայլերը մանրամասն քննարկել և ներկայացնել եզրակացություն: Deloitte Touche-ը միջազգային ընկերություն է, որը մատուցում է խորհրդատվական և (աուդիտ) որական ծառայություններ։ PricewaterhouseCoopers, Ernst & Young և KPMG հետ մեկտեղ մտնում է խորհրդատվակա «խոշոր քառյակի» մեջ։ Այժմ ԱՊՀ 11 երկրում ընկերությունն ունի 18 գրասենյակ՝ Երեւանում, Թիֆլիսում(Վրաստան), Բաքվում (Ադրբեջան), Կիեւում(Ուկրայինա), Մինսկում(Բելարուս), Տաշքենդում (Ուզբեկստան), Բիշքեկում (Ղրղզստան), Դուշանբե (Տաճկստան), Աշխաբադ (Թուրքմենստան), Ալմաթայում, Աստանայում, Աթառաու, Աքաթու(Խազախստան) Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Հարավային-Սախալինսկում, Ուֆայում և Եկատերինավանում (Ռուսաստան): Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |