31 մարտի 2017 - 23:14 AMT
Փաշինյան. ԵԼՔ-ի վստահված անձանց վրա զինված հարձակում է տեղի ունեցել

Երևանի Հարավ-Արևմտյան թաղամասում զինված հարձակում է տեղի ունեցել ԵԼՔ դաշինքի վստահված անձանց վրա:

Այդ մասին է հայտնել ֆեյսբուքյան իր էջումԵԼՔ դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը

«Մեր տղաները վնասազերծել են զինված անձին և խլել զենքը: Ոստիկանության ներկայացուցիչներին հրավիրում եմ մեր նախընտրական շտաբ», - գրել է նա:

Փաշինյանը ցուցադրել է առգրավված, հավանաբար, ինքնաշեն զենքը՝ մարտական փամփուշտներով լիցքավորված:

Նա պատմել է, որ թաղամասում քարոզարշավի վերջին ժամերին բախում է տեղի ունեցել ԵԼՔ-ի անդամների ու մի քանի հարբած երիտասարդների հետ, որոնք տարել էին դաշինքի մեքենային փակցրած ՀՀ դրոշը, հարվածել էին ընդդիմադիրներին: Այնուհետև քաշքշուկի ընթացքում նրանք զենք են հանել, սակայն ԵԼՔ-ի համակիրներին հաջողվել է խլել այն:

Ապրիլի 2-ին ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 9 կուսակցություն և դաշինք: