2 ապրիլի 2017 - 10:16 AMT
ԿԸՀ. Երկու ընտրատեղամասում տեխնիկական սարքերը խափանվել են

Հայաստանի երկու ընտրատեղամասում տեխնիկական սարքերը խափանվել են, լրագրողներին ասել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նրա խոսքով` մեկ տեղամասում փոխվել է սարքերի մասնագետը՝ առողջական խնդիրների պատճառով, գրում է Aysor.am-ը:

Իսկ Լոռիում երկու տեղամասում խափանում է արձանագրվել՝ ընտրություններն իրականացվում են համարակալված կտրոններով:

Ապրիլի 2-ին ՀՀ քաղաքացիներն ընտրում են խորհրդարան: Մանդատների համար 9 քաղաքական ուժ է մրցում: