ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ամփոփվել են 2017-2018 ուսումնական տարում Լեհաստանի, Ռումինիայի, Բուլղարիայի, Վրաստանի, Հորդանանի Հաշիմյան Թագավորության բարձրագույն ուսումնական հաստատություններում բուհական և հետբուհական կրթություն ստանալու համար միջպետական համաձայնագրի շրջանակում հայտարարված մրցույթների արդյունքները:
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հայտարարված մրցույթներին մասնակցելու հայտ է ներկայացրել 52 դիմորդ, այդ թվում բակալավրի կրթական ծրագրով 15, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 33 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ: Բակալավրի կրթական ծրագրով հաղթող է ճանաչվել 5, մագիստրոսի կրթական ծրագրով՝ 22 և ասպիրանտուրայի կրթական ծրագրով՝ 4 դիմորդ:
Հայատարարված մրցույթին ներկայացված դիմումները և արդյունքներն ըստ երկրների բաշխվել են հետևյալ կերպ.
Բակալավրի կրթական ծրագրով.
Լեհաստանի Հանրապետություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն – 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա – 4 դիմորդ (հաղթող է ճանաչվել մեկը), մագիստրոսի կրթական ծրագրով.
մագիստրոսի կրթական ծրագրով.
Լեհաստանի Հանրապետություն - 11 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Բուլղարիայի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա - 4 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Վրաստան – 9 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն – 7 դիմորդ (հաղթող են ճանաչվել բոլորը),
Ասպիրանտուրայի կրթական ծրագրով.
Լեհաստանի Հանրապետություն - 2 դիմորդ (հաղթող են ճանաչվել երկուսը), Ռումինիա - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող), Հորդանանի Հաշիմյան Թագավորություն - 1 դիմորդ (ճանաչվել է հաղթող):
Միջգերատեսչական, ﬕջհամալսարանական և Եվրաﬕության ﬕ շարք ծրագրեր ներկայում ուսուﬓ արտասահմանյան բուհերում շարունակելու հնարավորություն են տալիս հայաստանցի ուսանողներին:
Ներկայում համալսարանները, ﬕջգերատեսչական, երկկողմանի և Եվրաﬕության կողﬕց ֆինանսավորվող համաձայնագրերով, ուսանողներին սովորելու հնարավորություն են տալիս ռուսաստանյան, եվրոպական, աﬔրիկյան համալսարաններում: