ՀՀ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայանների ուղևորահոսքը 2017-ի հունվար-մարտ ամիսներին կազմել է 480.198 մարդ, որը 23,6 %-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:
2016-ի մարտ ամսվա համեմատ, 2017-ի երրորդ ամսին երկու օդանավակայաններում ուղևորահոսքն աճել է 27,3 %-ով: 2017-ի մարտ ամսին «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 165.512 մարդ, իսկ «Շիրակ» օդանավակայանում՝ 50.58 մարդ:
2017-ի հունվար-մարտ ամիսներին, 2016-ի նույն ամիսների համեմատ, «Զվարթնոց» օդանավակայանում գրանցվել է ուղևորահոսքի 21,2 % աճ:
«Զվարթնոց» օդանավակայանում 2017-ի առաջին եռամսյակում բեռնափոխադրումը կազմել է 48.94 տոննա ապրանք, որը 78.6 %-ով գերազանցում է 2016-ի նույն ամիսների ցուցանիշը, հայտնում էՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:
Գյումրու «Շիրակ» օդանավակայանում 2017-ի հունվար-մարտ ամիսներին ուղևորահոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 266,8 %-ով:
«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2017-ի հունվար-մարտ ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների համեմատ, 16 %-ով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները: