7 ապրիլի 2017 - 15:35 AMT
Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում

ԱԺ պատգամավոր, ԵԼՔ դաշինքի ներկայացուցիչ Նիկոլ Փաշինյանը կառաջադրվի Երևանի քաղաքապետի պաշտոնում: Այդ մասին նա հայտարարել է իր ֆեյսբուքյան էջում:

«Առաջադրվում եմ Երևանի քաղաքապետի թեկնածու։Մեր նպատակը հաղթելն է»,- ասել է Փաշինյանը:

Հայտնի է դարձել նաև, թե ով կգլխավորի ԵԼՔ-ի նախընտրական ցուցակը՝ Նիկոլ Փաշինյան, Արայիկ Հարությունյան, Դավիթ Խաժակյան, Անահիտ Բախշյան: Այդ մասին ֆեյսբուքում գրառում է կատարել Արայիկ Հարությունյանը ԵԼՔ դաշինքից:

Երևանի ավագանու ընտրությունները կկայանան մայիսի 14-ին:

ԵԼՔ դաշինքն ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Երևանում հավաքել է մոտ 70 հազար ձայն կամ քվեների 14.1%-ը: Նիկոլ Փաշինյանը թիվ 4 ընտրական տարածքում (Կենտրոն, Նորք-Մարաշ, Էրեբունի, Նուբարաշեն վարչական շրջաններ) հավաքել է 11500 ձայն: Դա 3-րդ ցուցանիշն է ՀՀԿ-ականներ Հակոբ Բեգլարյանից ու Հարություն Կարապողոսյանից հետո: